National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.05.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

Մայիսի 5-ին ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը ընդունեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի զեկուցող Ջոն Գրինվեյին եւ հանձնաժողովի քարտուղար Իվի-Տրիին Օդրատսին: Հանդիպմանը ներկա  էին հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ հանձնաժողովի անդամ  Արամ Սաֆարյանը:

Պարոն Գրինվեյը նշեց, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրներին,  քանի որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված քննարկման ժամանակ զեկույց է ներկայացվելու, որի նպատակն է  նոր լուծումներ գտնել տարածաշրջանի փախստականների խնդիրների կարգավորման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները` տեղեկացնելով, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են  նաեւ փախստականների հիմնախնդիրները. իրենք  արագ արձագանքում են  եւ փորձում են լուծումներ գտնել: Տեղեկացվեց, որ վերջերս հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է կազմակերպել եւ մանրամասն քննարկել փախստականներին առնչվող  խնդիրները: Պարոն Մնացականյանը նշեց, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները ունեցել են լուրջ հետեւանքներ` հազարավոր մարդիկ տեղահանվել են, առաջացել են սոցիալական խնդիրներ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին տեղեկացրեց, որ Հայաստանում կան 311.000 փախստականներ: Հայաստանի իշխանությունները աշխատանքներ են իրականացնում փախստականների ընդունման, տեղավորման եւ այլ առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ:  

Մխիթար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց պարոն Գրինվեյին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ  համագործակցության, աջակցության եւ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու համար:

Հանձնաժողովի անդամները նշեցին, որ փախստականների հոգսերը թեթեւացնելու գործում մեծ ներդրումներ ունեն նաեւ միջազգային եւ հասարակական տարբեր կազմակերպություններ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am